ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ պատվիրակը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը առաջիկայում կլուծվի
Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ պատվիրակ Ռիչարդ Մորնինգսթարը նշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման դժվարությունները, բայց այնուամենայնիվ հույս է հայտնել այդ հարցի արագ կարգավորման վերաբերյալ։
Վաշինգտոնի Ջոնս Հոփկինսի համալսարանում ամերիկյան վերլուծաբանների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել համաժողով, որտեղ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի ազդեցությունը էներգետիկ անվտանգության վրա։
Ռիչարդ Մորնինգսթարը մասնավորապես նշել է.
-Նախ և առաջ, դուք 100%-ով սխալվում եք՝ ասելով, թե մենք ուշադրություն չենք դարձնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Մենք այդ հարցին շատ կարևորություն ենք տալիս։ Այդպիսի եզրակացություններից ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելը ԱՄՆ-ի մեղքն է։ Կարծեք թե մենք մոգական ուժ ունենք, ինչի շնորհիվ կարող ենք այն լուծել, բայց չենք անում,-ասել է Մորնինգսթարը։