Լրահոս

19.05.2016 13:15


Վիգեն Քոչարյանը՝ ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար

Վիգեն Քոչարյանը՝ ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար

Մայիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում «ԵՏՄ ակտերի դերը ազգային իրավական համակարգում» համաժողովին ելույթով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Փոխնախարարն անդրադարձել է ԵՏՄ իրավական համակարգի զարգացումներին, ինտեգրացիոն և ազգային իրավական համակարգերի փոխգործակցության խնդիրներին և ներկայացրել այդ ոլորտի հայաստանյան փորձն ու համագործակցության հեռանկարները:

Նախօրեին ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների իրավական փոխօգնության կատարելագործման հարցերով միջպետական աշխատանքային խմբի ղեկավար:

ՀՀ ԱՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը