Լրահոս

19.05.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 18-ից 19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 18-ից 19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, հարկերից խուսափելու` 4, համակարգչային հանցագործության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և կողոպուտի` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը