Լրահոս

19.05.2016 19:00


Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին սահմանային հսկիչ անցակետում, մյուսը ներկայացավ կամավոր

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներից մեկին հայտնաբերեցին սահմանային հսկիչ անցակետում, մյուսը ներկայացավ կամավոր

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները սահմանային հսկիչ անցակետերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գարեգին Ա.-ին, ով ապրիլի 21-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1960 թ. ծնված Գագիկ Կ.-ն, ով մայիսի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը