Լրահոս

16.10.2010 12:29


Ֆինն հեռուստահաղորդավարին աշխատանքից հեռացրել են ուղիղ եթերում գարեջուր խմելու համար

Ֆինն հեռուստահաղորդավարին աշխատանքից հեռացրել են ուղիղ եթերում գարեջուր խմելու համար

Ֆիննական «YLE» հեռուստաընկերությունը աշխատանքից հեռացրել է լուրերի հաղորդավար Կիմո Ուիլսկային այն բանից հետո, երբ նա իրեն թույլ է տվել ուղիղ եթերի ժամանակ հեռուստատաղավարում խմել, և այդ գործողությունը հայտվել է կադրում։ Երբ Ուիլսկան կարդացել-ավարտել է գարեջրատների մասին պատմող տեսանյութի բացման խոսքը, էկրանին գարեջրով լցված բաժակներ պատկերող տեսաշար է հայտվել։ Հենց այդ ժամանակ էլ Կիմոն որոշել է զվարճացնել գործընկերներին և սեղանի տակ թաքցված տարայից մեկ գավաթ գարեջուր է ըմպել։ Տաղավարի տեսախցիկը հանկարծ միացել է, և հաղորդավարը՝ շշի հետ միասին, հայտվել է կադրում։ Անակնկալի գալով՝ Ուիլսկան նույնիսկ իր վրա է թափել շշի պարունակությունը։

Ի պաշտպանություն հաղորդավարի և ի նշան բողոքի՝ «Facebook» սոցիալական ցանցում արդեն 44 հազ. մարդ է արտահայտվել։

Կիմո Ուիլսկան ֆինն այն հայտնի հաղորդավարներից մեկն է, ով անգլերեն է լուրեր կարդում։ Իր ցածր ձայնի համար Կիմոն «Ֆինն Բարի Ուայթ» մականունն է ստացել։

Սեպտեմբերին զվարճալի դեպք էր տեղի ունեցել նաև սլովենացի մի հաղորդավարի հետ, ով լուրերի ամբողջ թողարկումը վարել էր առանց տաբատի։ Հեռուստադիտողները դա նկատել էին միայն վերջում, երբ տեսախցիկն ընդհանուր պլանով ցուցադրել էր տաղավարը։

Մոտավորապես նույն ժամանակ նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել «BBC» հեռուսաալիքի եղանակի տեսության հաղորդավարի հետ, ով իրեն ձեռք առնող գործընկերներին ուղիղ եթերում միջնամատն էր ցույց տվել։

Այս խորագրի վերջին նյութերը