Լրահոս

19.05.2016 21:30


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ը՝ շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում

Մայիսի 20-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

23-ի և 24-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:

Երևանի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան 30.80C (1980 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.40C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.80

Այս խորագրի վերջին նյութերը