Լրահոս

16.10.2010 13:17


Վրաստանը նախագահի իրավասությունները սահմանափակող նոր սահմանադրություն է ընդունել

Վրաստանը նախագահի իրավասությունները սահմանափակող նոր սահմանադրություն է ընդունել

Վրաստանի խորհրդարանը ձայների 112 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նոր սահմանադրությունը։ Այսպիսով՝ ընդդիմության մեծամասնությունը կողմ է քվեարկել, փոխարենը արտախորհրդարանական ընդդիմությունը դեմ էր արտահայտվում նոր սահմանադրությանը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ երկրի մայր օրենքում 44 փոփոխություն է ներառվել, որոնք գործնականում փոխում են պետության և կառավարման համակարգի կառուցվածքը։ Ապագայում նախարարների և վարչապետի թեկնածություններն արդեն պետք է առաջադրի և հաստատի ոչ թե նախագահը, այլ խորհրդարանը։ Այսինքն, իշխանության ձևավորման աղբյուրը դառնում են ընտրողները, իսկ վարչապետի դերակատարումը կտրուկ բարձրանում է։

Նոր սահմանադրությունը նաև նախատեսում է իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների բաժանում և ապահովում է դատարանի անկախությունը։

Սահմանադրական փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի հրապարակումից 15 օր անց, մյուս մասը՝ 2011թ. հունվարի 1-ից։

 

Այս խորագրի վերջին նյութերը