Լրահոս

19.05.2016 22:10


Հակառակորդի առաջապահ ուժերը հրդեհել են չեզոք գոտու խոտածածկույթը

Հակառակորդի առաջապահ ուժերը հրդեհել են չեզոք գոտու խոտածածկույթը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես, սահմանամերձ ցանքատարածություններին:

Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց էհայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար սուրբ համարվողհացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամԱդրբեջանի նման հակառակորդի կողմից:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը