Լրահոս

20.05.2016 12:50


Ա. Բայաթյան. «Հայկական կողմը պետք է պատրաստ լինի գործ ունենալ իրենից մի քանի անգամ ուժեղ հակառակորդի հետ» (տեսանյութ)

Ա. Բայաթյան. «Հայկական կողմը պետք է պատրաստ լինի գործ ունենալ իրենից մի քանի անգամ ուժեղ հակառակորդի հետ» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտավորականներն իրենց մտահոգություններ են հայտնել ապրիլյան պատերազմի, հողատարածք կորցնելու մասին արված հայտարարության և ներքին ու արտաքին շատ այլ խնդիրների մասին:

-Հայկական կողմը պետք է պատրաստ լինի գործ ունենալ իրենից մի քանի անգամ ուժեղ, մեծաքանակ և լավ զինված հակառակորդի հետ, այլապես թերագնահատելով նրան և ասելով, որ ադրբեջանցիները ոչխար են, անակնկալի կգա: Հետո էլ զարմանում ենք՝ ինչպես կարող էին ոչխարները 800 հա հող գրավել,-ասել է երգահան Արտավազդ Բայաթյանը՝ հավելելով, որ պաշտպանական և այլ ոլորտների միջոցները մսխած անձանց պետք է ոչ թե պարզապես ազատել պաշտոնից, այլ կանգնեցնել դատարանի առաջ:

ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էլ կարծում է, որ պատերազմական իրավիճակում չպետք է օգնություն խնդրել մեծ պետություններից կամ մեղադրել նրանց չօգնելու համար, պետք է հույսը դնել սեփական ուժերի վրա: Ինչ վերաբերում է տարածքները կորցնելու փաստին, Ծատուրյանը նշել է.

-Ստի վրա հիմնված հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Սկզբում հայտարարվում էր, որ շատ փոքր տարածք ենք կորցրել, հետո պարզվեց՝ լավ էլ մեծ տարածքներ ենք զիջել: Պետք է վերջ տանք դլե յամաններին, լացուկոծին: Պատերազմ է, պարզ է, որ զոհեր էլ պետք է լինեն, չէ՞ որ հայրենիք ենք պաշտպանում:

Մանրամասները «Vesti.am»–ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը