Լրահոս

20.05.2016 14:05


Մատուռի հանգանակության տուփից գումար էր գողացել

Մատուռի հանգանակության տուփից գումար էր գողացել

Ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայիսի 18-ի երեկոյան մատուռի հանգանակության տուփից գումար են գողացել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մատուռից գողացել է 10.000 դրամ:

Ոստիկանները պարզել են, որ Արման Բ.-ն հեղինակել է նաև հետևյալ հանցանքը.

Մարտի 26-ին՝ ժամը 10.40-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մեծամոր քաղաքի «Սուրբ Ղազար» եկեղեցու հոգևոր հովվից հաղորդում էր ստացվել, որ եկեղեցու պատուհանի ալյումինե շրջանակը ծռելու և ապակին կոտրելու միջոցով, մուտք են գործել սրահ ու գողացել գանձանակը:
Գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Արման Բ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Արման Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նշված մատուռից ևս երկու անգամ` հունվար և փետրվար ամիսներին, կատարել է հանգանակված գումարների գողություն:
Հետաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը