Լրահոս

20.05.2016 14:15


Օրբելի փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Օրբելի փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Մայիսի 20-ին՝ ժամը 12.41-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարական ջոկատը:

Հայտնաբերվել է լորտու տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը