Լրահոս

20.05.2016 15:21


Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Կամավոր զենք–զինամթերք են հանձնել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1973 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 32 մմ տրամաչափի, մեկփողանի որսորդական ողորկափող հրացան:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1958 թ. ծնված Արշավիր Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 105 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1966 թ. ծնված Ռադիկ Ն.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 1-ական դատարկ պահունակ, 7.62 մմ տրամաչափի 40 ու 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:

***
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1966 թ. ծնված Հարություն Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն մեկփողանի հրացան:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953 թ. ծնված Ջուլիետա Մ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը