Լրահոս

18.10.2010 00:18


Հայության խնդիրները տարածաշրջանում անհրաժեշտ է պահել ուշադրության կիզակետում

Հոկտեմբերի 12-ից 16-ը «21-րդ դարի տեղեկատվական անվտանգությունը և հայկական լրագրությունը» թեմայով Ստեփանակերտում կայացած ԶԼՄ-ների Համահայկական Ֆորումի ընթացքում, որին մասնակցել են շուրջ երկու հարյուր լրագրող աշխարհի 26 երկրներից, ի թիվս այլ հարցերի քննարկվել են Հյուսիսային Կովկասի ավանդական հայկական համայնքներում նոր արդիական գործոններն ու խնդիրները: Տարածաշրջանի և ողջ Ռուսաստանի ընդգրկմամբ  հայկական ինքնակազմակերպման ներքին խնդիրներն առնչվում են տարածաշրջանի խնդիրների' իշխանությունների հետ փոխրհարաբերությունների, տեղի այլ էթնիկական հանրությունների և Հարավային Կովկասի ներսում միգրացիոն նոր հոսքերի հետ: Մասնակիցները հանգել են ընդհանուր կարծիքին, թե Հայության խնդիրները տարածաշրջանում անհրաժեշտ է պահել ուշադրության կիզակետում:

Այս խորագրի վերջին նյութերը