Լրահոս

21.05.2016 12:59


Մասնագետ. «Ալերգիայից խուսափելու համար երեխային պետք է թույլ տալ մեծանալ բնական միջավայրում» (տեսանյութ)

Մասնագետ. «Ալերգիայից խուսափելու համար երեխային պետք է թույլ տալ մեծանալ բնական միջավայրում» (տեսանյութ)

Գարնան հետ սկսում են այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով՝ աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով, և այս երևույթները կարող են տևել ամիսներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի առողջության ինստիտուիտի ալերգաբան Աստղիկ Բաղդասարյանը:

–Հայաստանում ամենատարածված ալերգենը մարգագետնային խոտերի խառնուրդն է։ Դրանց տարեշրջանը տևում է ապրիլից մինչև սեպտեմբեր, հետևաբար մարդկանց մեծ մասն ախտանիշներն ունենում է այս ամիսների ընթացքում,-ասել է նա՝ ընդգծելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեցտարի ավելանում են ալերգիայի դեպքերը:

Մասնագետը խորհուրդ է տալիս ալերգիայից խուսափելու համար երեխային թույլ տալ մեծանալ բնական միջավայրում՝ միաժամանակ նրան զերծ պահելով աղիքային վարակներից:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը