Լրահոս

23.05.2016 10:09


Հրդեհներ ավտոտնակում և հացի փռում

Հրդեհներ ավտոտնակում և հացի փռում

Մայիսի 23-ին՝ ժամը 01.22-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.45-ին, մարվել՝ 02.10-ին:

Այրվել է Մ. Վ.-ին պատկանող ավտոտնակի տանիքի կառուցատարրերը (մոտ 12 քմ):

...

Մայիսի 23-ին՝ ժամը 07.26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի թիվ 11 շենքի մոտակայքում գտնվող հացի փռում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է «Գեղանուշ Գալստյան» ԱՁ-ին պատկանող հացի փռի վառարանի տարրայի բուսական յուղը (2,5 խմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 07.41-ին:

Այս խորագրի վերջին նյութերը