Լրահոս

23.05.2016 10:35


ՃՏՊ Գ․ Հասրաթյան փողոցում

ՃՏՊ Գ․ Հասրաթյան փողոցում

Մայիսի 23-ին՝ ժամը 00.53-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Գ․ Հասրաթյան փողոցի թիվ 9 շենքի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած․ անհրաժեշտ է շտապօգնություն։

Փրկարարները մոտեցել են դեպքի վայր։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պորշե Կայեն» մակնիշի 88 SC 886 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 34 TR 338 պ/հ (վարորդ Մ. Հ., ծնվ․ 1988 թ․) ավտոմեքենաները: Մ․ Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։

Այս խորագրի վերջին նյութերը