Լրահոս

23.05.2016 13:51


Հրազենային վերքով Ալավերդիի հիվանդանոց տեղափոխվածը մահացել է (տեսանյութ)

Հրազենային վերքով Ալավերդիի հիվանդանոց տեղափոխվածը մահացել է (տեսանյութ)

Մայիսի 21-ին՝ ժամը 08.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 02.30-ին, Էդուարդ Պողոսյանը մահացել է:

...

Մայիսի 19-ին` ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ էր տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:

Նույն օրը՝ ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 շենքի բակում հայտնաբերել է 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի դիակը:

Ըստ բժշկի տեղեկանքի` Էդուարդ Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը