Լրահոս

23.05.2016 15:00


Ահազանգով մեկնածները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Ահազանգով մեկնածները զենք-զինամթերք հայտնաբերեցին

Նոր Նորքի վարչական շրջանի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 21-ին՝ ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Նանսենի փողոցի թիվ 16 շենքի մոտ գտնվող աղբամանների մոտ զենք և զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 1.065 փամփուշտ, 6 նռնակ` առանց պայթուցիչի, և սպորտային մեկնարկ ազդարարելու համար նախատեսված ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը