Թուրքիան դադարեցնում է հարաբերությունները ԱՄՀ–ի հետ
2012թ. Թուրքիան ամբողջությամբ կմարի Արժույթի միջազգային հիմնադրամին ունեցած պարտքը, իսկ հետագայում ընդհանրապես կդադարեցնի հարաբերությունները նրա հետ։ Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքերով՝ իրենց երկիրը հաղթահարել է միջազգային ֆինանսական ճգնաժամն առա՛նց ԱՄՀ-ի օգնության և կենտրոնացրել է սեփական հնարավորություններն ու աղբյուրները։ Այս պահին Թուրքիայի պարտքն ԱՄՀ-ին 6,1 մլրդ դոլար է։
«Երբ եկանք իշխանության, մենք ԱՄՀ-ին 23,5 մլրդ դոլլար պարտք ժառանգություն ստացանք։ Այս պահին մենք այն կրճատել ենք մինչև 6 մլրդ, իսկ 2012թ. ավարտին, հուսով եմ, կմարենք այդ պարտքը»,-հայտարարել է Էրդողանը։