Տիգրան Խզմալյանը սրացումներն անխուսափելի է համարում
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ աշնանը Հայաստանում սոցիալական հողի վրա ներքաղաքական սրացումներն անխուսափելի են։
-Նախ, սա մեր պետականության գոյության հարցն է և երկրորդը՝ մեր ազգային արժանապատվության,-ասել է նա։-Եթե ազգային արժանապատվությունը դեռևս գոյություն ունի, և սոցիալական դժգոհության դրսևորումները դիմադրության ձևով լինեն, ապա մենք կտեսնենք շատ կրտուկ քաղաքական և հասարակական սրացումներ։ Եթե ոչ, ապա հարցականի տակ է մնալու մեր պետականության գոյությունը, և կարծում եմ, որ դա չափազանցություն չէ, որովհետև մենք արդեն անցել ենք այն շեմը, որից հետո սկսվում են անվերադարձ սրացումները՝ և՛ ժողովրդագրական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական, և՛ հոգեկան համակարգերում։

7or.am