Լրահոս

18.10.2010 11:10


Սեմնեբի. «Չի կարելի թույլ տալ ԼՂ հակամարտության ուժային լուծում»

Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ չի կարելի թույլ տալ արցախյան և այլ հակամարտությունների ուժային լուծում։ Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայումը 49 տարով երկարաձգելը արդյո՞ք չի նշանակում, որ այդքան ժամանակով կձգվի հակամարտության կարգավորումը՝ Սեմնեբին ասել է. «Ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի չունենա 40 տարվա ընթացքում։ Հիմնահարցի լուծումն առանց այդ էլ շատ է ձգվել»։

 

Այս խորագրի վերջին նյութերը