Լրահոս

18.10.2010 11:23


Տ. Խզմալյան. «Մեր իշխանավորները ցուցադրում են իրենց պատմական անգրագիտությունը»

Տ. Խզմալյան. «Մեր իշխանավորները ցուցադրում են իրենց պատմական անգրագիտությունը»

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական բյուջեին հատկացվող գումարը 3 մլրդ-ի հասցնելուն՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը «7օր»-ի հետ զրույցում ընդգծել է, որ դրանից մոտ մեկ օր անց Հայաստանո՛ւմ ամենամեծ ճոպանուղին և ամենամեծ շոկոլադը ներկայացրեցին։

-Ես ակամայից հիշեցի, որ ֆրանսիական հեղափոխությունից մի քանի օր առաջ թագուհի Մարիա Անտուանետան արքունիքում հարցրեց՝ ի՞նչ են ուզում հավաքված մարդիկ, ովքեր շրջապատել են արքայական պալատը։ Նրան պատասխանեցին, թե սա այն ժողովուրդն է, որը հաց չունի ուտելու։ Միամիտ թագուհին ասաց՝ եթե չունեն հաց, թող շոկոլադ ուտեն։ Ինչպես հայտնի է, մի քանի օր անց տեղի ունեցավ հեղափոխությունը, որի արդյունքներից մեկն էլ այն էր, որ Մաիրա Անտուանետա թագուհուն գլխատեցին։ Կարծում եմ, որ մենք հերթական անգամ տեսնում ենք, որ մեր իշխանավորները ցուցադրում են անգամ իրենց պատմակաան անգրագիտությունը,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը