Լրահոս

18.10.2010 11:48


Թուրքիայում ստեղծվել է թուրք-հայկական բարեկամության միություն

Թուրքկան «Medya73»-ը տեղեկացնում է, որ «Ուժեղ Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեկլևիչի նախաձեռնությամբ ստեղծվել է թուրք-հայկական բարեկամության միություն։ Հիշեցնենք, որ վերջերս Բեկլևիչը հայտնել էր, թե որպես Հայաստանի հանդեպ տածած սիրո հետևանք, նա ոտաբոբիկ հատել է հայ-թուրքական սահմանը։ Թուրք քաղաքական գործչի խոսքերով, նման միության ստեղծման գաղափարը ծագել էր «Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման տարելիցի նախաշեմին»։ Բեկլևիչը նշել է, որ արդեն 500 հոգի անդամակցել են միությանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը