Արձագանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վաղուց դադարել են զարմացնել մեզ, իսկ այս վերջինն արդեն զավեշտականի շարքը կարող է դասվել: ԽՍՀՄ-ում կաշառակերության ասպարեզում ռեկորդակիր Հեյդար Ալիևն իր զավակին' Իլհամին, տեղավորել էր խորհրդային երկրի դիվանագիտական բարձրագույն դպրոցում /ԾթԼԾԿ/ ուսանելու, որտեղ նրա որդին զբաղվել էր ամեն ինչով' բացի սովորելուց: Իլհամի համակուրսեցիներից շատերի հետ զրուցելիս մեզ հայտնվել է, որ նա ուսման շրջանում գիտության հետ հաղորդ չի եղել և երբևիցե չի փայլել իր գիտելիքներով: Ահա այս բազայով էլ, իր հորից բաժին հասած նախագահական պոստում նա կատարում է պատմական ակնարկներ, որից հարևան երկրների ժողովուրդները հասկանում են մի կարևոր բան. ահավոր է, երբ քո հարևան երկրի ղեկավարը տգետ է:
Բրատիսլավայում տարիներ առաջ ՆԱՏՈ-ի նստաշրջանում ելույթ ունենալով Ալիև կրտսերը, խոսելով Արցախի անկախության շուրջ, հայտարարեց. «աշխարհի շատ երկրներում ապրում են հայեր և պատկերացրեք, որ նրանք այդ երկրներում պահանջեն անկախություն և տարածքներ իրենց համայնքների համար»:
Պարոն Ալիևը վերլուծելու թույլ ունակություններ ունենալու հետևանքով ունակ է այսպիսի զավեշտական համեմատություններ անելու' չհասկանալով, որ, հազարամյակներ իր տարածքների վրա ապրած և երկարատև պետականություն ունեցած, Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարելի խառնել այլ տարածքների վրա ապրող համայնքների իրավունքների հետ: Ավելին, Կարա-կոյունլու ցեղախմբերը, ապրելով ուրիշների տարածքների վրա և տիրանալով այդ տարածքներին, վերջապես 1918-20թթ.-ին առաջին անգամ ստեղծեցին պետականություն և բոլշևիկների շնորհիվ այն ամրագրեցին որպես կիսաանկախ պետություն' նվեր ստանալով նաև վերջիններից հայկական տարածքների կենտրոնում տեղավորված Նախիջևանի տարածքը: Այսօր, կատարվածի անօրինականությունը հասկանալով հանդերձ, Ալիև կրտսերը փորձում է աշխարհին համոզել, որ հայերն են ունակ նման քայլի, առանց հասկանալու, որ թուրքական ցեղախմբերի նախկին դարերում կատարածը ոչ մի քաղաքակիրթ ժողովուրդ իվիճակի չէ կրկնելու այսօր: Ադրբեջանին հարևան երկրների ժողովուրդները ճշտորեն ծանոթ են «Ադրբեջան» տերմինի ծնման պատմությանը. բոլշևիկները թուրքալեզու կովկասյան թաթարներին կոչեցին ադրբեջանցիներ և երկիրն Ադրբեջան 20-րդ դարի սկզբում: Հարգելի Իլհամ, ծանոթացեք այդ ժամանակների պատմագրությանը և համոզվեք, որ ձեր թուրքական ցեղախմբերն ընդհանուր ոչինչ չունեն Ատրպատականի մշակույթի ու պատմության տեր հանդիսացող ադրբեջանցիների հետ, որոնք ապրում են Իրանի տարածքում և առավել ևս քրիստոնյա կովկասյան ալբանների, ասել է թե Աղվանքի բնիկ ժողովրդի հետ: Վերջին 100-ամյակի ընթացքում Նախիջևանում կատարված էթնիկական զտումները և մշակույթային ցեղասպանությունը դեռևս նոր են դառնալու միջազգային քննարկումների առարկա, և անկասկած Ադրբեջանը խիստ ծանր պատասխան է տալու կատարվածի համար: Այ սա ես ձեզ խոստանում եմ ԵՀՄՖ-ի անունից. այսուհանդերձ մենք անելու ենք այն ամենն ինչ մեր ուժերի սահմաններում է վերոհիշյալ էթնիկական զտումները և մշակույթային ցեղասպանությունը համաշխարհային հանրության առաջ քողազերծելու համար:
Ահա այս ֆոնի վրա հայկական տարածքների և Հայաստանի շուրջ ձեր բարբաջանքներն ապացուցում են, որ դուք բարձրագույն դպրոցի դիպլով ստացել եք, բայց կրթություն' ոչ: Խնդրում եմ հիշեք. հայերն այսօր ունեն պետականություն իրենց բազմահազարամյա պատմական տարածքի մի փոքրիկ հողակտորի վրա: Սա է իրականությունը:
Կիսագրագետ նախագահը, որն իր հորից ժառանգել է կաշառակերության արհեստը և սուլթանի կարգավիճակն, անկասկած մեծ վտանգ է ներկայացնում և իր ժողովրդի, և հարևան ժողովուրդների համար: Այս մասին պետք է մտածեն հարավ-կովկասյան տարածաշրջանի խաղաղությամբ զբաղվող բոլոր ուժերը:

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյան