2008-ին հայտնվելով Բաղրամյան 26-ում, Սերժ Սարգսյանը երկիրը կառավարելու հենց այս մեթոդը ընտրեց: Եվ արդեն 8 տարի կարծում է, թե սրան ու նրան իրար դեմ հանելով՝ կառավարումը ավելի հեշտ է ստացվում: Բացի այդ՝ սեփական պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն է ստեղծվում։
8 տարի շարունակ Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան («ազատ», «անկախ», «ընդդիմադիր», «իշխանական») առաջնորդվում է հենց ա՛յդ սկզբունքով:
8 տարի շարունակ հանրությունը խճճվել է ՀՀԿ ղեկավարի քարոզչամեքենայի «սանձազերծած» մուտիլովկաների մեջ եւ արդեն բժժել է՝ այդպես էլ չկարողանալով կողմնորոշվել՝ ով ում բարեկամն է կամ ով ում թշնամին է:
2008-ին, երբ Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից ելույթ էր ունենում եւ բոլորիս խոստանում «գերծրագրերի» իրականացում (նոր ատոմակայանի կառուցում, Իրան-հայաստան երկաթգծի ու գազամուղի կառուցում, Համահայկական բանկ, Ներդրումային հիմնադրամ եւ այլն), պարզվեց, այս ամենը բլեֆ էր: Նա ուներ մի «գերծրագիր»՝ հրահրել բոլորի պատերազմը բոլորի դեմ: Եվ մինչ օրս այդ սկզբունքով էլ երկիր է ղեկավարում:
Մեկ քաղաքական ուժերի ու դեմքերի միջեւ են բռնկումներ ծայր առնում. անխնա սեւացնում են միմյանց՝ ցեխաջուր թափելով իրար գլխի («չաթլախ» եւ այլն), մեկ՝ հանրային գործիչներն են միմյանց դեմ ելնում՝ «էլ քաչալ շուն, էլ գող փիսո» «ձեւաչափով»: Մեկ՝ քարոզչամեքենան կառավարության անդամի ընտանեկան լուսանկարներն է տարածում ու «շան լափ» թափում իբր հավանական բուտաֆորային նախագահի հավակնություններ ունեցողի գլխին: Եվ այդպես շարունակ:
Քարոզչամեքենան չի խնայում անգամ ՀՀԿ ղեկավարի կուսակիցներին, որոնց վերաբերյալ «բացահայտումների» շարք է հրապարակում: Մատակարարվող «կոմպրոմատները» բոլ-բոլ են:
Էլ չենք խոսում «հակաօլիգարխիկ պայքարի» «գերծրագրի» մասին, որը կարմիր թելի պես անցնում է քաղաքական-հասարակական իրականության միջով:
Կարճ ասած, 8 տարի բոլորը «ռազբիրատներով» են զբաղված, ինչն էլ հենց ձեռնտու է Սերժ Սարգսյանին: Ի՞նչ վատ թամաշա է որ… Ժողովրդն իրեն մոռացած զբաղվում է սրա ու նրա լեզվակռվային «դնգստոցներին» հետեւելով:
Սերժ Սարգսյանին, ինչ-խոսք, դուր է գալիս, երբ մարդիկ փորձում են միմյանց «ոչնչացնել» ու «վարկաբեկել» (կարծում է, թե այդ ֆոնին ինքը «սուրբ» է երեւում): Եվ իր իսկ կողմից երկրում ձեւավորած նման գարշելի մթնոլորտում խոսում է «ներազգային միասնության» մասին: Երեսպաշտությունը սահման չունի:
Բոլորի պատերազմը բոլորի դեմ

Կիմա Եղիազարյան