Ա. Աբրահամյան. «Անհնար է չհամագործակցել Մոսկվայի քաղաքապետի հետ»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է Յուրի Լուժկովի հրաժարականին և Մոսկվայի նոր քաղաքապետի նշանակմանը։ «Յուրի Լուժկովը հայերի բարեկամն էր, բայց նոր քաղաքապետի հետ էլ ենք համագործակցելու։ Այլ կերպ հնարավոր չէ։ Սերգեյ Սոբյանինը, մեծ փորձ ունեցող, պրոֆեսիոնալ մարդ է ու նրա հետ էլ համապատասխան աշխատանքային կապ կհաստատենք: Մոսկվայում բնակվում է 300 հազար հայ և Մոսկվայում քաղաքապետարանի հետ միասին տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում։ Անհնար է, որ Ռուսաստանի հայերի միությունն ու Մոսկվայի քաղաքապետը չհամագործակցեն»,-ասել Աբրահամյանը։