-Բյուջետային փաստաթուղթը քվեարկելու ժամանակ մենք դեռևս չունեինք ավելի ճոխ, մեծ հնարավորություններ ծախսային հոդվածներն ավելի ընդգրկուն դարձնելու համար։ Դրանից հետո ֆինանսական միջազգային կազմակերպությունների հետ ՀՀ վարած բանակցությունների շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք ավելի անկաշկանդ զգալ և 60 մլրդ դրամի չափով ծախսերը մեծացնել։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումներից հետո ծախսային ինստիտուտները մեծացել են ևս 60 մլրդ դրամի չափով, ինչը չափազանց կարևոր է մեր հանրապետության համար։ Դա փոքր գումար չի. այն ուղղված է բազմաթիվ հիմնախնդիրների լուծմանը, այդ թվում նաև՝ սոցիալական։ Դրանում, անշուշտ, մեծ է և՛ ՀՀ նախագահի, և՛ վարչապետի դերը։
-Ձեր կանխատեսումներով՝ 2010թ.-ն ֆինանսատնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի Հայաստանի համար։
-Բոլոր դեպքերում ես ուզում եմ մտածել, որ լավ է լինելու։ Միայն այն բանը, որ տարբեր երկրներում ակնհայտորեն ֆինանսական, տնտեսական զարգացման ցուցանիշների կայունացում և լավացում է նկատվում, որքան էլ մենք ուզենանք առանձնանալ այդ երկրներից, բոլոր դեպքերում մենք իներցիայով հանդիսանում ենք միջազգային ֆինանսական այդ համակարգի որոշակի մասը։ Եթե այնտեղ լավ է, դա ավտոմատ կերպով տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն, այն դժվարությունները, որոնք այս ընթացքում մենք կրեցինք, մեծամասամբ չեն լինի 2010-ին։
-Կոնկրետ ո՞ր դժվարություններն եք առանձնացնում։
-Մենք ունեցանք շինարարության անկում, ունեցանք արտադրության որոշակի ուղղությունների թերֆինանսավորում։ Մենք այդ ոլորտներում չկարողացանք խթանել զարգացումը։ Դրանք ընդհանուր տնտեսական աճի համար շատ կարևոր նշանակություն ունեն։ Աճն ապահովող հիմնական գործոնների միտումները 2010-ին արդեն կզգանք, և այդ գործընթացն արդեն կգնա ցանկալի ուղղությամբ, ինչը կբերի հաղթահարման, որը մեզ չհաջողվեց 2009թ. ընթացքում։
-Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը որքա՞ն է։
-Մեր պարտքը շուրջ 3 մլրդ դոլար է։ Դա, իհարկե, մեր տնտեսական զուսպ ցուցանիշների համեմատ փոքր-ինչ ավելի է, բայց բոլոր դեպքերում ինքս երկար տարիներ գտնվելով ֆինանսական այդ հարաբերությունների մեջ՝ կասեի, որ Հայաստանի Հանրապետությունն, ըստ էության, չեմ ուզում մտածել, որ կունենա որևէ դժվարություն այդ պարտքի սպասարկման առումով։ Այդ ասպարեզում կարող եք ինձ հավատալ, որովհետև ես ասածս կարող եմ թվերով հիմնավորել։
-Մտահոգիչ չէ՞, որ այդպիսի պարտքով ենք տարին փակում։
-Պարտքն ընդհանրապես վատ բան է։ Բայց տվյալ պարագայում դա օղապարան չէ Հայաստանի Հանրապետության համար։
-Ձեր կարծիքով Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունն սպասված արդյունքը տվե՞ց։ Այն, ինչ ակնկալում էինք, ունեցա՞նք։
-Արտաքին հարաբերությունների առումով մենք սառեցված վիճակում ենք, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման կապակցությամբ։ Իմ վերլուծականներում, իմ մտածողության մեջ հստակ է նստած, որ մենք չենք կարող անմիջապես մեր դրկից երկրների հետ գտնվել հավերժական առճակատման ռեժիմում։ Առավել ևս, երբ տնտեսական զարգացումն առաջին հերթին ենթադրում է շփումներ։ Մենք, ըստ էության, չափազանց կաշկանդված ենք։
-ՀՀԿ 12-րդ համագումարում նախագահն իր ելույթում ասաց, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Ձեր կարծիքով ո՞րն էր այս տարվա սխալը։
-Սխալն այն է, որ մենք ճգնաժամի ալիքն ավելի ուշ զգացինք։ Մյուսն այն է, որ մեր տնտեսական զարգացման համար կարող էինք խթանել բազմաթիվ ուղղություններ, բայց արի ու տես, որ այդ առումով մենք առարկայական գործեր ավելի քիչ ենք արել։ Գյուղատնտեսության ասպարեզում, իմ կարծիքով, պետությունն ուներ խթանելու լայն հնարավորություն, ինչը չարվեց։ Այս բոլորն այն գործառույթներն են, որ մենք հասկացանք, որ կարելի էր ավելի լավ անել։
-Եթե գնահատելու լինեք կառավարության աշխատանքը, ի՞նչ թվանշան կդնեք։
Վարդան Բոստանջյան.
Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանի հետ.
-Պարո՛ն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում 2010թ. բյուջեի նախագիծը։

-Կարելի է 4 դնել։
Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը