Սերգեյ Մինասյան. «Աստանայում հակամարտության վերաբերյալ ինչ–որ փաստաթուղթ կլինի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին հայկական կողմի առաջարկը ՝ դաշտային առաքելություն իրականացնել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքնում, շատ հավանական է, որ ընդունվի։
-Ինչքան ես գիտեմ, և՛ հայկական կողմի, և՛ ԼՂՀ-ի ներկայացուցիչների նման հայտարարությունները համանախագահները չեն հերքել։ Հետևաբար, հավանականություն, իմ կարծիքով, կա,-նշել է նա՝ հավելելով, որ ԵԱՀԿ դաշտային առաքելության կողմից պատրաստվելիք զեկույցը ոչ մի ազդեցություն չի ունենա բանակցային գործընթացի վրա, ինչպես 2005թ. նմանատիպ առաքելության պատարստած զեկույցը ազդեցություն չունեցավ։
Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ բանակցություների վրա շատ կարևոր ազդեցություն կունենա դեկտեմբերի 1-2-ը Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովը։
-Ես բավական մեծ կածրիք ուենմ համանախագահների անձնական պրոֆեսիոնալիզմի մասին և կարծում եմ, որ կրեատիվ լուծումներ իրենք պետք է գտնեն, ոնց որ դա արել են նախորդ տարիների ընթացքում, որ այդ բանակցային գործընթացը շարունակեն մի իրավիճակում, երբ որ բանակցող և հակամարտող կողմերի դիրքորոշումները դիմետրալ հակառակ են, բայց բանակցային գործընթացը շարունակվում է, և կողմերին հնարավորություն են տալիս բացատրել, որ այս բանակցային գործընթացը բխում է բոլոր հակամարտող կողմերի շահերից։ Այդ փաստաթղթի կամ լուծումների անունը կլինի Ճանապարհային քարտեզ, ընդհանուր սկզբունքներ կամ չգիտեմ ինչ, ես չեմ կարող ասել, դա համանխագահներն իրենք և իրենց արտգործնախարությունները կիմանան, բայց ես կարծում եմ, որ այդ ամեն մեխանիզմները պարունակող ինչ-որ փաստաթուղթ կլինի,-նշել է նա։

7or.am