Արամ Մանուկյան. «ՀՀՇ–ն ստորագրել է այն փաստաթուղթը, ինչը տարիներ շարունակ չի ցանկանում ստորագրել ՀՀ իշխանությունը»
«Հայացք» ակումբում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ներկայացրել է իր ուղևորությունը դեպի եվրոպական երկրներ և այդ դաշտում ՀՀՇ գորունեությունը, դրա արդյունքներն ու արձագանքները։ Նա նշել է, որ շփումների և հանդիպումների ժամանակ հիմնական շեշտը եղել է քաղբանտարկյալների հարցը։
Ըստ նրա՝ առաջին արձագանքը, որին ՀՀՇ-ն հասել է, ԵԽԽՎ խմբակցության ղեկավար Աննա Բրայսմութի նամակն է, որտեղ նա խոստացել է՝ Լիբերալների և դեմոկրատների դաշինքն իր 75 պատգամավորներով աջակցելու է Հայաստանում քաղբանտարկյալների ազատարձակման և ժողովրդավարացման գործընթացին։
Երկրորդ արձագանքը սեպտեմբերի 9-ին էր, երբ ՀՀՇ վարչության նամակին պատասխանել է Եվրոպայի լիբերալ դեմոկրատների կուսակցության նախագահ Էնեմի Մեքսը, ով ևս վերոնշյալ հարցերին աջակցելու հայտարարությամբ է հանդես եկել։
Հաջորդը հոկտեմբերի 17-ին Հարավային Կովկասի լիբերալ ուժերի հետ համատեղ ստորագրված հռչակագիրն է, որը համամարդկային արժեքների ներմուծմանը և դրանց համար պայքարելուն նվիրված փաստաթուղթ էր։ Նա նշել է, թե հռչակագրում կա երկու աննախադեպ կետ՝ տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ լուծման սկզբունքի ամրագրում և իշխանություններից քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջ։ Ա
-ՀՀՇ-ն ստորագրել է այն փաստաթուղթը, ինչը տարիներ շարունակ չի ցանկանում ստորագրել ՀՀ իշխանությունը՝ խաղաղ կարգավորման, Հայաստանի ժողովրդավարացման, քաղբանտարկհյալների ազատարձակման և այլ խնդիրների վերաբերյալ,-ասել է Արամ Մանուկյանը։
Երկու օր առաջ էլ, նրա խոսքերով, Եվրոպական լիբերալ դեմոկրատական կուսակցության (38 երկրների լիբերալ-դեմոկրատական ուժերի դաշինք, որի մեջ մտնում է 58 կուսակցություն, ՀՀՇ-ն՝ 2010թ. մարտից) Հելսինկիի համագումարում միաձայն ընդունվել է քաղբանտարկյալների վերաբերյալ ՀՀՇ-ի ներկայացրած բանաձևը, որտեղ ՀՀ իշխանություններից պահանջվում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

7or.am