Լրահոս

01.06.2016 13:21


Բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով

Բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնում հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բնակարանում գազի արտահոսք է եղել, որը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը դադարեցվել է տեղի ուժերով:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ի. Շ-ի (ծնվ. 1957թ.) դին՝ դաստակի և պարանոցի հատվածում առկա կտրած վերքերով:

Այս խորագրի վերջին նյութերը