Լրահոս

01.06.2016 13:35


Մարմնավաճառին ռուսական կեղծ թղթադրամ է տվել և բերման ենթարկվել

Մարմնավաճառին ռուսական կեղծ թղթադրամ է տվել և բերման ենթարկվել

Հունիսի 1-ին՝ ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կեղծ դրամ իրացնելու կասկածանքով, Փարաքար գյուղից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Հարություն Մ.-ն, 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն և 1992 թ. ծնված Սլավիկ Հ.-ն:
Պարզվել է, որ Արսեն Մ.-ն մոտ 20 օր առաջ ՌԴ Վոլգոգրադ քաղաքում գնել է չորս հատ 500 և երկու հատ 100 անվանական արժեքով կեղծ ռուբլիներ և հունիսի 1-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, դրանք իրացրել է մարմնավաճառ Նարինե Գ.-ին` վերջինիս ծառայություններից օգտվելու դիմաց:
Նարինե Գ.-ն ներկայացրել է 2.200 ՌԴ կեղծ թղթադրամները:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը