Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Լիտվայի սեյմի փոխնախագահին
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիտվայի սեյմի փոխնախագահ, հայ-լեհական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:
Ողջունելով հյուրին' նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում:
Երկուստեք ընդգծվեց առեւտրատնտեսական համագործակցության աշխուժացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ խորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանը:
Անդրադարձ կատարվեց նաեւ մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը:
Նախարար Նալբանդյանը եւ փոխնախագահ Կաշետան մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: