Լրահոս

02.06.2016 08:05


Երևան-Սևան ավտոճանապարհին «Mitsubishi Pajero»–ն բախվել է գովազդային վահանակին

Երևան-Սևան ավտոճանապարհին «Mitsubishi Pajero»–ն բախվել է գովազդային վահանակին

Հունիսի 1-ին, ժամը 22.46-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 43-րդ կմ-ում «Mitsubishi Pajero» մակնիշի 08 UL 104 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը (ինքնությունը չի հաջողվել պարզել) արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև Էրեբունու ԲԿ:

Փրկարարները ավտոմեքենան տեխափոխել են ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը