Լրահոս

02.06.2016 11:02


Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Հունիսի 2-ին, ժամը 08.48-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 9 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել 1936 թ. ծնված Վ. Գ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը