Լրահոս

02.06.2016 19:41


Թիվ 1 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Թիվ 1 երթուղու ավտոբուսում գողություն է կատարվել

Հունիսի 1-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ գումարով և այցեքարտերով:
Գոռ Պ.-ն խոստովանել է տվել, որ դրամապանակը գողացել է թիվ 1 երթուղու ավտոբուսում, մի կնոջ պայուսակից:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1960 թ. ծնված Մարգարիտա Պ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը