Լրահոս

02.06.2016 21:08


Հունիսի 3-7-ը կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն

Հունիսի 3-7-ը կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն

Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-ին առանձին շրջաններում, 4-7-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունիսի 3-7-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի հունիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.10C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 4.30C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 20.50C

Այս խորագրի վերջին նյութերը