Լրահոս

18.10.2010 15:39


ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ  Ալեքսանդր Զվյագինցևին: Հանդիպման ընթացքում  քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:

Ալ. Զվյագինցևը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:

 

Այս խորագրի վերջին նյութերը