Լրահոս

18.10.2010 16:06


Վաղը կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի վճիռը

2010 թ.  հոկտեմբերի 19-ին՝ ժամը' 17:50-ին, ՀՀ վարչական դատարանում /հասցեն' ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դահլիճ/ կհրապարակվի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի վճիռը:

2010 թ. մարտի 17-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու նպատակով:

 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խնդրել էր տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2010 թ. մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2010 թ. մարտի 25-ին պատասխան գրությամբ մերժել էր կազմակերպությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չի հանդիսանում:

 Կազմակերպությունը 2010 թ. ապրիլի 9-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը