Լրահոս

18.10.2010 16:15


Իսրայելը վերազինելու է ադրբեջանական տանկերը

Իսրայելական ընկերությունը պատրաստ է վերազինել ադրբեջանական տանկերը։

Ինչպես հաղորդում է «Aze.az»-ը'  ադրբեջանական կողմի և իսրայելական ընկերության միջև արդեն համաձայնագիր է հաստատվել։

Նախքան այս համաձայանգրի հաստատումը՝ «Elbit» ընկերությունը փորձարկման ընթացքում արդեն Ադրբեջանում մի քանի տանկ է վերազինել։ Տանկերի վրա թարմացվել են հրաձգային հսկիչ համակարգերն ու զրահը։  Սրան զուգահեռ՝ Նախիջևանում ևս մի քանի տանկերի հրաձգային հսկիչ համակարգերը վերազինել է «ASELSAN» ընկերությունը։ Նախապատվությունը տրվել է «Elbit»-ի առաջարկներին։

Իսրայելի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն «Elbit Systems» ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում բացվել է 2009թ. սեպտեմբերին՝ «Elbit Systems of Azerbaijan» անվանմամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը