Լրահոս

03.06.2016 15:02


Թևոսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենաները

Թևոսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենաները

Հունիսի 3-ին, ժամը 11.51-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի թիվ 10ա հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 28LL993 պ/հ (վարորդ Հ. Հ., ծնված 1955 թ.) և «ՎԱԶ-2199» մակնիշի 33 AN 003 պ/հ (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Հ.Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Այս խորագրի վերջին նյութերը