Լրահոս

03.06.2016 16:32


Հրդեհ է բռնկվել «Սևան» հանքային ջրերի գործարանի արխիվային սենյակում

Հրդեհ է բռնկվել «Սևան» հանքային ջրերի գործարանի արխիվային սենյակում

Հունիսի 3-ին, ժամը 14.10-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայաթ Նովա 73 հասցեում գտնվող «Սևան» հանքային ջրերի գործարանի աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել՝ 14.33-ին:

Արխիվային սենյակում (մոտ 15 քմ) մասամբ այրվել են 3 հատ աթոռ, սեղան, և արխիվային փաստաթղթեր։

Այս խորագրի վերջին նյութերը