Ժամանակին ՀՀ նախագահի, կառավարության մակարդակով ընդունելություն էին կազմակերպվում, ասենք, Քըրք Քըրքորյանի, սփյուռքում ապրող պատկառելի կենսագրություն ունեցող մեր մյուս մեծահարուստների, կեսդարյա եւ ավելի պատմությւոն ունեցող հեղինակավոր բարեգործական կազմակերպությունների եւ հիմնադրամների ղեկավարության համար: Այսինքն՝ այն բարեգործներին էին ընդունելության արժանացնում, որոնք հիմնականում անառարկելի հեղինակություններ էին եւ անշահախնդիր ֆինանսական, նյութական, հումանիտար առաջկություն էին ցուցաբերում հայրենիքին՝ երկրի տարբեր ոլորտները զարգացնելու նպատակով:
Ի դեպ, այդ մարդկանց մենք տեսնում էինք միայն այդ ընդունելությունների ժամանակ եւ այլեւս չէինք տեսնում: Պարզ է, նրանք հեռու են սեփական պիառն անելու ծիծաղելի մոտեցումից:
Հիմա ամեն ինչ այնքան է մանրացել, որ այս կամ այն պետական հաստատությունում կարող ենք տեսնել պատահական մարդկանց, որոնց ամենայն լրջությամբ ընդունում են, Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները: Շատ տարօրինակ է:
Ապրիլյան չորսօրյա պատերազմից երկու ամիս անց էլ դեռ ազգովի շարունակում ենք աջակցել հայոց բանակին, զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքներին:
Կան մարդիկ, որոնք իրենց ամեն քայլը նկարում են ու «գցում ֆեյսբուք»՝ մի սրտաճմլիկ գրառումով կամ լալահառաչ մեկնաբանություններով: Սրանք ամեն օր դիվադադար են անում սեւազգեստ-մայրերին, հանում ոտքի ու նկարվում նրանց հետ: Ամենուր, ամեն տեղ: Հոսպիտալներում էլ հեծկլտում են ու ողբաձայն ասմունքում:
Այդպիսի մի տիկին՝ մի քանի տղամարդու հետ Լոս-Անջելեսից է ժամանել հայրենիք ու տեւական ժամանակ է ինքնագովազդով է զբաղվում: Այնտեղ իր հեռուստաժամով Լոսի հայությունից մի քիչ գումար է հավաքել ու հասել է Հայաստան, եղել Արցախում եւ դրամահավաքի փողերը որպես «շաբաշ» զնգզնգացնելով բաժանում է (կարծես, իր գրպանից է տալիս):
Այս տիկինն, ի դեպ, թե՛ 2000-ականների սկզբին, եւ թե՛ 2008-ին Լոսում Յուրիկ Վարդանյանի հետ Հայաստանի իշխանությունների դեմ կատաղի ցույցեր էր կազմակերպում եւ բոցաշունչ ճառեր էր արտասանում:
Լոսում հեղափոխություն անողը եւ Հայաստանում ապրողներիս «մոնղոլ-թաթարներից» ազատվելու մասին հրթիռային ուժգնությամբ կոչեր հնչեցնողը, երբ տեսավ, որ այստեղ «ներազգային միասնության» ծրագիր է կյանքի կոչվում, 180 աստիճանով կերպարանափոխվեց ու հիմա ջերմագին սիրով սիրում է «ավազակապետին» եւ «ավազակախմբի» անդամներին:
Դե, երեւի, մտածեց, որ ինքը Յուրիկից ինչո՞վ է պակաս, ժողովրդական լեզվով ասած՝ հալբաթ մի պաշտոն էլ իրեն կտան, եթե սկսի քծնել ու շողոքորթել այն իշխանությանը, որի դեմ օվկիանոսի այն կողմում սուր ու վահան էր ձեռքը վերցրել ու ամեն օր խողխողում էր իշխանության եւ հատկապես նրա առաջնորդի «փորը»:
Ինչեւէ, հիմա փողերն առել-եկել է ու իշխանությանը նվիրված հավատարմության եւ սիրո ցույցեր է անում հայրենիքում: Եվ սրան պաշտոնապես ընդունում են նախարար ու նախագահ, նաեւ նախարարի կինը (այլ պաշտոնյաներ եւս):
Սա հերիք չէ, դեռ պաշտպանության նախարարն էլ մեդալ է կախում երբեմնի հեղափոխական տիկնոջ եւ նրա «համհարզների» «դոշից» (նախարարության մեդալը դարձրել են բիժու):
Անհարմա՛ր է, պարոնա՛յք: Եթե այդպես է, ուրեմն՝ պետք է նախարարության մեդալով պարգեւատրել ողջ ազգին, որն իր հնարավորության սահմաններում աջակցեց բանակին եւ դեռ աջակցում է: Սակայն, մեծ մասը աննկատ եւ առանց «կամերաների» ու «սելֆիների»:
Եվ ընդհանրապես, ի՞նչ է նշանակում այս ամենը: Եթե պետություն ենք, ապա պետությունն է պարտավոր հոգալ բանակի կարիքները՝ թույլ չտալով ոմանց ինքնադրսեւորվել ու այդ ճանապարհով անձնական հարցեր լուծել:
Վե՛րջ տվեք այս խեղկատակությանը: Բանուգործ չունե՞ք և պարապությունից ստիպված ձեր աշխատակազմերին ծանրաբեռնել եք նորահայտ «մայրթերեզաներին» ընդունելու «բարդ ու պատասխանատու» գործը կազմակերպելու աշխատանքո՞ւմ:
«Բարեգործության» էժանագին շքահանդեսը

Կիմա Եղիազարյան