Լրահոս

04.06.2016 17:03


Հետախուզվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել են Հայաստան

Հետախուզվողին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով տեղափոխել են Հայաստան

Հունիսի 3-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Անդրանիկ Ներսիսյանին, ով 2014 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ա. Ներսիսյանը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը