Լրահոս

04.06.2016 17:25


Զենք-զինամթերք՝ Էստոնական փողոցի դպրոցի մոտ

Զենք-զինամթերք՝ Էստոնական փողոցի դպրոցի մոտ

Ոստիկանությունից հայտնում են, որ Մաշտոցի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Էստոնական փողոցի դպրոցի մոտ գտնվող աղբամանների տակ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 7 շենքի դիմացի մայթեզրին գտնվող աղբամանների տակ հայտնաբերել է պոլիէթիլային պարկ, որի մեջ առկա էր մեկփողանի ատրճանակ, տարբեր տրամաչափի 15 փամփուշտ, փամփշտատուփ, 2 գլան և մի քանի տասնյակ մետաղե գնդիկներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը