Լրահոս

04.06.2016 13:50


Պայթյունը տեղի էր ունեցել Վանաձորի հարկայինի շենքում

Պայթյունը տեղի էր ունեցել Վանաձորի հարկայինի շենքում

Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ոստիկանության աշխատակիցները:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության շենքի մուտքի մոտ՝ առանց հրդեհի բռնկման (նախնական վարկածով՝ մուտքի մոտ տեղադրված աղբամանում):

Պայթյունի հետևանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները և վնասվել մուտքի ծածկը՝ մասնակի:

Զոհեր և վիրավորներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը