Լրահոս

18.10.2010 17:36


Հայ հումորիստին Մոսկվայում կողոպտել են երկու ծեր կին

Հայ հումորիստին Մոսկվայում կողոպտել են երկու ծեր կին

Հայ կատակաբան Տաշ Սարգսյանին  (Արտաշես Սարգսյան) կողոպտել են Մոսկվայի հենց կենտրոնում։

Երկու ժիր տատիկ ձևացնելով, թե ուշաթափվում են, հաջողացրել են թռցնել երգչի դրամապանակը։

«Սառույց և բոց» հեռուստահաղորդման աստղ Տաշ Սարգսյանի քսակի կորուստը հայտնաբերվել է մի քանի րոպե անց, սակայն արդեն ուշ է եղել. նա ստիպված է եղել շտապ արգելափակել բանկային քարտերը։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

-Ամեն ինչ տեղի ունեցավ Մոսկվայի հենց կենտրոնում. ես դուրս թռա մեքենայից ընդամենը մի քանի րոպեով և ընկա այդ անհեթեթ իրավիճակի մեջ։ Տարեց կինն անցնելով կողքովս՝ ցույց տվեց, թե հենվում է ինձ ու սկսեց ընկնել,-պատմել է Սարգսյանը։

Տուժածի խոսքերով՝ ինքը հասցրել է օգնել տատիկին, ինչից հետո որոշել է կնոջը մի կողմ տանել և շտապօգնություն կանչել։

-Այդ պահին մեզ մոտ վազեց նրա հանցակիցը և ասաց, թե ամեն ինչ նորմալ է, և արդեն իրենք գլուխ կհանեն,-ավելացրել է հեռուստահաղորդավարը։

 

Այս խորագրի վերջին նյութերը