Վերջին շրջանում ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող հրապարակային միջոցառումները, ըստ կոնգրեսականների, միտված են գործող վարչակարգի տապալմանը: Իսկ ոմանք էլ կարծում են, թե սույն աշխուժությունը պայմանավորված է նրանով, որ ՀԱԿ-ն այս քայլերով փորձում է պահպանել համախոհների նոսրացող բանակը: ՀՀՇ Գյումրու կառույցի ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի կարծիքով՝ իրենք միշտ էլ ակտիվ են եղել, ուղակի դրա վերաբերյալ իրենց պատկերացումներն են այլ։
«Մենք միշտ էլ ակտիվ ենք եղել, ձեր գնահատակաները ակտիվության մասին տարբերվում են մեր վերաբերմունքից: Մերը ամենօրյա աշխատանք է, մեր պայքարը հանրահավաքների հաճախականությամբ չի որոշվում»,- «7օրին» ասել է Մուրադ Գրիգորյանը:
Իսկ հարցին, թե ինչո՞վ է ավարտվելու ՀԱԿ-ի այս պայքարը, և արդյոք այն ավարտվելո՞ւ է, ՀՀՇ անդամը պատասխանել է. «Պայքարելու ենք մինչև իշխանափոխություն, մինչև տապալվի ավազակապետությունը, և ժողովուրդը ազատագրվի: Իսկ ինչ վերաբերվում է ժամկետներին, ապա կոնկրետ չեմ կարող ասել, բայց մենք ամեն պահի պատրաստ ենք, ազատագրումը պետք է լինի օր առաջ»:
Մուրադ Գրիգորյանը նաև վստահեցրեց, թե շարժումը, ճիշտ է, 2008թ. թափը չունի, սակայն օր օրի թափ է առնում:
Ինչո՞վ է ավարտվելու ՀԱԿ-ի պայքարը

Դերենիկ Մալխասյան
Գյումրի