Լրահոս

06.06.2016 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 6-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 3-ից 6-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 3-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 2, սպանության փորձի և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 40 դեպքից բացահայտվել է 34-ը:

Բացահայտվել է գողության 20, խարդախության 8, յուրացման 3, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 9 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը