Լրահոս

06.06.2016 17:23


Վարդենիսի ոստիկանության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Վարդենիսի ոստիկանության կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Վարդենիսի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին՝ ժամը 18.10-ին, Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 16 շենքի բակից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արթուր Ն.-ն, ով մայիսի 26-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը