Լրահոս

07.06.2016 07:47


Ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf»–ի շարժիչի հատվածը

Ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf»–ի շարժիչի հատվածը

Հունիսի 6-ին, ժամը 21.59-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել՝ 22.21-ին:

Պարզվել է, որ շենքի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի 34 VU 117 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Փ.) շարժիչի հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը